ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց․ նա վախենում է Գյումրիից և ընտրություններից

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց․ նա վախենում է Գյումրիից և ընտրություններից
27.11.2024 | 11:16

Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ ընտրություններ։

Հիմա նա ուզում է առանց ընտրությունների զավթել իշխանությունը, որպեսզի ոտքը պնդացնի ու նոր միայն գնա ընտրության։

Գյումրիում տեղի ունեցողը և «փրայմերիզ» կազմակերպելու ծրագիրը ցույց են տալիս, որ

1․ Գյումրիում Փաշինյանի թիմակիցները գերթե զրոյական վարկանիշ ունեն,

2․ եթե Փաշինյանը շարժվեր օրենքով և արտահերթ ընտրություններ նշանակեր այս տարվա դեկտեմբերին, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն էր կրելու,

3․ Փաշինյանն ուզում է իր թիմակիցներից որևէ մեկին նշանակել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի սպասվող արտահերթ ընտրություններում կարողանա վարչական, կրիմինալ և փողային լծակներով գոնե ինչ-որ տոկոս հավաքել,

4․ Փաշինյանը վախենում է ցանկացած ընտրական գործընթացից՝ լինի այն համապետական կամ տեղական մասշտաբով։

Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է, և դա է պատճառը, որ հրաժարվում են թե՛ հանրաքվեից, թե՛ ԱԺ արտահերթ ընտրություններից, թե՛ Գյումրիի ընտրություններից՝ փորձելով ժամանակ ձգել։

Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրությունների միջոցով՝ լինի այն արտահերթ կամ հերթական։ Ինքն ամենից լավ գիտի այդ մասին ու դրա համար էլ վախեցած է ընտրություններից։ Գյումրիից քայլելով եկավ ու, հանգամանքների բերումով, դարձավ իշխանություն։ Գյումրիում էլ սրա վերջի սկիզբը պետք է դնել։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ